ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնում է իրանամետ խմբավորման անդամների ձերբակալության մասին, որոնք պլանավորում էին սպանել Միացյալ Նահանգներում բնակվում իրանցի իրավապաշտպանի։
Կասկածյալները՝ Ռաֆաթ Ամիրովը, Փոլադ Օմարովը և Խալիդ Մեհդիևը, ձերբակալված են, հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը։
Ադրբեջանական «Թուրան» գործակալության տվյալներով ՝ Մեհդիեւը Ադրբեջանից է, Օմարովը՝ Վրաստանից, Ամիրովը՝ Իրանից, երեքն էլ բնակվում էին Արևելյան Եվրոպայում։
ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ կասկածյալները Իրանի հետ կապեր ունեցող հանցավոր խմբավորման անդամներ են, որոնք պլանավորում էին սպանել Իրանի իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ հայտնի իրավապաշտպան Մասիհ Ալինեջադին։