Մատչելիության հղումներ

«Որ քաղաքացիներն ապահով զգան»․ Լուկաշենկոն հանձնարարել է զինել պարեկներին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ ուժայինների հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարել է զինել պարեկներին։

«Պարեկները պետք է զինված լինեն, գոնե՝ ատրճանակներով։ Եվ բոլորը պետք է իմանան դրա մասին», - ասել է Բելառուսի նախագահը՝ նշելով, թե փողոցներում զինված անվտանգության ուժերի առկայությունը թույլ կտա քաղաքացիներին «ապահով զգալ»։

Լուկաշենկոն հանձնարարել է Ներքին գործերի նախարարությանը, հատուկ ծառայություններին և դատախազությանը վերահսկողության տակ պահել հարցը։

Նա նաև ընդգծել է, որ Բելառուսում լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում «ծայրահեղական բնույթի հանցագործություններից» պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար»։

«Այսօր օրենքի և կարգի պահպանման ամենակարևոր ասպեկտն է՝ դադարեցնել տականքների գործողությունները և կանխել «մոլորվածներին»,- ասել է Լուկաշենկոն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարի Բելառուսի դատարանները քննել են «ծայրահեղականությանն» առնչվող ավելի քան 1300 քրեական գործեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG