Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանում սկսվել է ստորագրահավաք՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու կոչով. Նիկոլոզ Սամխարաձե


Վրաստանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն այսօր ասել է, որ Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի մահից հետո Եվրախորհրդարանում սկսվել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հասցեագրված ստորագրահավաք՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու կոչով:

«Ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ սա մի նոր, շատ մեծ քարոզարշավ է, որն ընթանում է թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում: Սա հերթական փորձն է՝ ստիպելու կամ ճնշում գործադրելու Զուրաբիշվիլիի վրա՝ Սաակաշվիլիին ներում շնորհելու համար», - ասել է Սամխարաձեն։

Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիի ներման վերաբերյալ հարցերին ժամանակին շատ կտրուկ բացասական պատասխաններ է տվել, սակայն վերջին ամիսներին նրա հայտարարությունների տոնայնությունը փոխվել է: Նախագահը նկատել է տվել, թե «սկզբունքորեն չի հրաժարվում Սաակաշվիլիին ներում շնորհելուց, պարզապես չի ուզում ժամանակից շուտ մեկնաբանել այդ հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG