Մատչելիության հղումներ

Ամստերդամի վերաքննիչ դատարանը մերժել է ՅՈՒԿՕՍ-ի գործով ՌԴ բողոքը


Ամստերդամի վերաքննիչ դատարանը մերժել է ՅՈՒԿՕՍ-ի գործով Ռուսաստանի Դաշնության բողոքը, որով ռուսական կողմը փորձել է բեկանել ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարելու մասին միջազգային արբիտրաժային վճիռները։

Դատարանի որոշման տեքստում ասվում է, որ «չեղյալ է համարվում 2016 թվականի ապրիլի 20-ի որոշումը, որով վճարային պարտավորությունները պետք է հանվեին Ռուսաստանի Դաշնությունից», և ընդգծվում է, որ «արբիտրաժային վճիռները չպետք է չեղյալ համարեն»։

Միջազգային արբիտրաժը, որը ստեղծվել է Հաագայի Մշտական արբիտրաժային դատարանի միջնորդությամբ, 2014 թվականին գործը 10 տարի քննարկելուց հետո Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 50 միլիարդ դոլար վճարել Yukos-ի նախկին բաժնետերերի՝ Yukos Universal, Hulley Enterprises և Veteran ընկերություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG