Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը քվեարկության կդնի փետրվարի 26-ին


Հունգարիայում իշխող Քաղաքացիական միություն (Fidesz) կուսակցությունը մտադիր է հաջորդ երկուշաբթի օրը՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում քվեարկության դնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համաձայնագրի վավերացման օրինագիծը:

Խորհրդարանում Քաղաքացիական միություն կուսակցության խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը պաշտոնական նամակով դիմել է խոսնակ Լասլո Կյքովերին:

«Առաջարկում ենք փետրվարի 26-ի լիագումար նիստի օրակարգում ներառել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի Թագավորության անդամակցության մասին համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը»,- նշված է խմբակցության ղեկավարի նամակում, որի լուսանկարը տեղադրվել է նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ դեռ չի վավերացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։

XS
SM
MD
LG