Մատչելիության հղումներ

Հունգարիայի խորհրդարանը տապալել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի քվեարկությունը


Հունգարիայի խորհրդարանի այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում տապալվել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով քվեարկությունը։ Պատճառը վարչապետ Վիկտոր Օբանի «Ֆիդես» կուսակցության պատգամավորների դիրքորոշումն էր, որոնք միահամուռ կերպով չեն մասնակցել նիստին։

199 տեղանոց հունգարական խորհրդարանում Օրբանի կուսակիցները 133 մանդատ ունեն։

Bloomberg-ի տեղեկություններով՝ իշխող կուսակցության անդամները բոյկոտի են դիմել, քանի որ կտրականապես դեմ էին Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հարցով արտահերթ նիստ հրավիրելու գաղափարին։

Օրբանի կուսակիցները Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցին խոստանում են վերադառնալ փետրվարի վերջին, երբ կմեկնարկի հունգարական խորհրդարանի գարնանային նստաշրջանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG