Մատչելիության հղումներ

Կուրսկի իշխանությունները հաղորդել են ԱԹՍ-ի հարձակումից նավթի պահեստում հրդեհի մասին


Կուրսկի շրջան - հրդեհ նավթի պահեստում, 15-ը փետրվարի, 2024թ․
Կուրսկի շրջան - հրդեհ նավթի պահեստում, 15-ը փետրվարի, 2024թ․

Կուրսկի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթի պահեստում հրդեհ է բռնկվել, Տելեգրամի իր էջում գրել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- գրել է Ստարավոյտը։

Ըստ «112» տելեգրամյան ալիքի՝ հրդեհը բռնկվել է "Полевая" նավթի պահեստում՝ երկու անօդաչու թռչող սարքերի հարվածից։

Baza տելեգրամյան ալիքն էլ պնդում է, թե 100 տոննա ծավալով պահեստավորման բաք է այրվում։

«112»-ը նաև տեսանյութ է հրապարակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG