Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կիսում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի բացասական գնահատականները


«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, առանց իրական մրցակցության», - Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Թուրան»-ի թղթակիցը։

Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է քվեների ավելի քան 90 տոկոսը, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, եղել են ոչ մրցակցային և «անցել են սահմանափակող միջավայրում», դիտորդները արձանագրել են լցոնումների, բազմակի քվեարկության դեպքեր։

XS
SM
MD
LG