Մատչելիության հղումներ

Բաքվում 25-ամյա երիտասարդը կացնահարելով սպանել է իր ընտանիքի 5 անդամներին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 25-ամյա Ահմեդ Ահմեդովը կացնահարելով սպանել է հարազատ հորը՝ Մեհման Ահմեդովին, մորը՝ Բայկե Ահմեդովային, և 2015 թվականին ծնված կրտսեր եղբորը, որի անունը չի հաղորդվում:

Քննությամբ պարզվել է, որ ծնողներին և եղբորը սպանելուց առաջ նա ավելի վաղ նույն եղանակով սպանել է քրոջը՝ Էլմիրա Ահմեդովային և նրա 5 տարեկան դստերը:

Ահմեդովը ձերբակալվել է: Սպանությունը տեղի է ունեցել Բաքվում՝ Խաթայի շրջանում, տեղական ժամանակով ժամը 16-ին:

Սպանված մայրը՝ Բայկե Ահմեդովան, Խաթայի շրջանի թիվ 59 միջնակարգ դպրոցի տնօրենն է եղել։

Առայժմ հայտնի չէ, թե ինչու է 25-ամյա Ահմեդովը սպանել ազգականներին, սակայն, ըստ հարևանների, ընտանիքում ինչ-որ վեճ է եղել:

Սպանությունը կատարվել է մայրաքաղաքի Խաթայի շրջանի Գեներալ Շիխլինսկի փողոցի թիվ 29 տանը: Հանցագործության մասին իրավապահներին հայտնել են հարևանները:

Հարուցվել է քրեական գործ միտումնավոր սպանության մեղադրանքով: Հետաքննությունը շարունակվում է։

Փետրվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ևս մեկ հանցագործություն՝ Նարիմանովի շրջանում նախկին կնոջը՝ Սևինջ Իբրահիմովային դանակահարելով սպանել է Ռովշան Գուլիևը: Նա ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG