Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը վերահաստատել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կավարտվի 2025 թվականին


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արխիվ

Անդրադառնալով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ «Իզվեստիա» ռուսական թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի տարածքում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման ժամկետին առնչվող մեկնաբանություններին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, տեղակայումը կավարտվի 2025 թվականին:

Դեսպանն «Իզվեստիա» թերթին ասել է, որ խաղաղապահների տեղակայման ժամկետի շուրջ Մոսկվայի և Բաքվի բանակցությունների հերթական փուլի օրը որոշվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով:

«Անցյալ տարի տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո ի հայտ է եկել կանոնավոր հանդիպումների և քննարկումների անհրաժեշտություն: Հաշվի առնելով, որ հայկական ուժերը խաղաղապահների տեղակայման գոտում անցած երեք տարում լայնածավալ ականապատում են իրականացրել, ինչպես նաև հաշվի առնելով չպայթած զինամթերքի խնդիրը, կա այդ սպառնալիքները վերացնելու համար համատեղ խորհրդակցությունների կարիք», - ասել է խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG