Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Ռուսաստանը սահմանային անվտանգության միջոցառում են անցկացնում


«Ռուսաստան» գրությունը ռուս-ադրբեջանական սահմանին, արխիվ
«Ռուսաստան» գրությունը ռուս-ադրբեջանական սահմանին, արխիվ

Ադրբեջանի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների սահմանային շրջաններում օպերատիվ-հետախուզական ու պրոֆիլակտիկ միջոցառումներ են անցկացվում։

«Սահման-վահան» պայմանական անվանումով գործողությունները շարունակվելու են մեկ շաբաթ։ Դրանց նպատակն է հայտնաբերել և չեզոքացնել հանցավոր խմբավորումներ, ահաբեկչական կազմակերպությունների անդամների, կանխել թմրամիջոցների փոխանցումներ, զենքի, պայթուցիկների ձեռքբերման ֆինանսական անօրինական հոսքեր, «Թրենդ»-ին ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG