Մատչելիության հղումներ

Միրզոյանը Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակը


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդներում երեկ հանդիպել է Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ, անդրադարձել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ քննարկվել են նաև Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:

Միրզոյանը երեկ է մեկնել Նիդերլանդներ։ Հայկական կողմը հաղորդեց, որ այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG