Մատչելիության հղումներ

Էրդողանը դատապարտել է Ստամբուլի դատարանի վրա հարձակումը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Երկու ահաբեկիչներ՝ մեկ կին և մեկ տղամարդ, չեզոքացվել են մեր ոստիկանների կողմից նախքան իրենց նողկալի նպատակներին հասնելը։ Թուրքիան վճռականորեն ու առանց որևէ խտրականության շարունակելու է պայքարել ահաբեկչական բոլոր կազմակերպությունների և նրանց աջակիցների դեմ», - հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ղահրամանմարաշում, ուր գնացել էր մեկ տարի առաջ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած՝ ավելի քան 53 հազար մարդու մահվան պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի օրվա կապակցությամբ:

Էրդողանը հայտնել է, որ այսօրվա հարձակման վիրավորներից մեկը մահացել է։

Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ Ստամբուլում դատարանի շենքի մոտ կրակ բացած երկու ահաբեկիչները սպանվել են, իսկ վեց մարդ վիրավորվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG