Մատչելիության հղումներ

Ստամբուլում ահաբեկչական հարձակում դատարանի մոտ


Թուրքիա - Ոստիկանները և բժիշկները դեպքի վայրում, Ստամբուլ, 6-ը փետրվարի, 2024թ.
Թուրքիա - Ոստիկանները և բժիշկները դեպքի վայրում, Ստամբուլ, 6-ը փետրվարի, 2024թ.

Այսօր Ստամբուլում դատարանի շենքի մոտ ահաբեկչության փորձի հետևանքով վեց մարդ է վիրավորվել, այդ թվում` երեք ոստիկան։ Հարձակվողները՝ մեկ կին և մեկ տղամարդ, սպանվել են։ Ենթադրվում է, որ նրանք DHKP/C ահաբեկչական զինյալ խմբի հետ կապ ունեն, ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Հարձակվողներն առավոտյան կրակ էին բացել դատարանի շենքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա։

Ականատես Բանու Փոլարը Reuters-ին պատմել է, որ սկզբում հարձակում է կատարվել ներսում, մեկ ոստիկան է վիրավորվել, որին տարել են դատարանի շեքում գտնվող բուժկետ։ Հետո հարձակում է կատարվել դրսից։ «Կարծում եմ ահաբեկչություն էր։ Մեծ խուճապ էր, բոլորը պառկել էին գետնին», - ասել է նա։

Միջադեպի վայրից տեսանյութերը ցույց են տալիս ոստիկանական ուժերի ակտիվություն, դատարանի շենքի մուտքն ու ելքը փակված է։

Արդարադատության նախարարը հայտնել է, որ դատախազությունը հետաքննություն է սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG