Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է երկրի կառավարության հրաժարականը։ Այս մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ չմանրամասնելով երկրի գործադիր իշխանության պաշտոնանկության պատճառները։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ղազախստանի վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Ռոման Սկլյարը։
Ղազախստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ պաշտոնանկ արված նախարարները կշարունակեն աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը։