Անկարան և Կահիրեն թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, A-Haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «Եգիպտոսի համար [Թուրքիայի հետ] հարաբերությունների կարգավորումը կարևոր է նաև որոշ տեխնոլոգիաների ձեռքբերման տեսանկյունից»։
«Մենք Եգիպտոսին՝ ԱԹՍ-ներ և մի շարք այլ տեխնոլոգիաներ տրամադրելու պայմանավորվածություն ունենք», - նշել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը հնչել է Ռեջեպ Թայիփ Էրդողանի՝ Եգիպտոս նախատեսված այցի շեմին։ Այն մեկնարկելու է փետրվարի 14-ին։