Չիլիում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 112-ի, հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով տեղական իշխանությունները։
Սա Չիլիում գրանցված ամենամահաբեր անտառային հրդեհն է:
Վալպարաիսոյում արտակարգ դրություն է հայտարարվել։ Առողջապահության նախարարությունը կոչ է արել Վալպարաիսոյի հիվանդանոցներին դադարեցնել պլանային վիրահատությունները և ստեղծել ժամանակավոր դաշտային հիվանդանոցներ։
Փրկարար ծառայությունները դժվարանում են հասնել ամենատուժած շրջաններ, հայտարարել է ներքին գործերի նախարար Կարոլինա Տոհան՝ չբացառելով, որ առաջիկա ժամերին զոհերի թիվը մեծանա։
Երեկ երկրի նախագահը նշել է, որ «հրդեհներն արագ են տարածվում, և կլիմայական պայմանները՝ բարձր ջերմաստիճանը, ուժեղ քամին և ցածր խոնավությունը դժվարացնում են դրանց կառավարումը»։