Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի 3 անդամները զորքի արագ տեղաշարժի համաձայնագիր են կնքել


Նիդեռլանդների պաշտպանության նախարար Քայսա Օլլոնգրեն
Նիդեռլանդների պաշտպանության նախարար Քայսա Օլլոնգրեն

Գերմանիան, Նիդեռլանդները և Լեհաստանը երեքշաբթի օրը բյուրոկրատիան կճատելու համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Reuters-ը։

Ըստ այդմ՝ հնարավոր հակամարտությունների դեպքերում դյուրացվում է սահմանից դուրս զորքերի և զենքի արագ տեղաշարժը։

2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն սկսեցին միջոցներ ձեռնարկել Մոսկվայի հետ ռազմական հակամարտության դեպքում նախապատրաստական աշխատանքներն արագացնելու համար: Այս դեպքում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակից երկրները ռազմական ուժեր կուղարկեն արևելյան թև՝ Գերմանիայով և Լեհաստանով:

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Քայսա Օլլոնգրենն ասել է, որ չափազանց կարևոր է պայմաններ ստեղծել զինված ուժերի արագ տեղակայման համար՝ նախքան հնարավոր հակամարտությունների բռնկումը:

Հյուսիսատլանտյան դաշինքը նախազգուշացրել է իր անդամ երկրներին, որ չափից շատ բյուրոկրատական քաշքշուկները խոչընդոտում են զորքերի տեղաշարժը Եվրոպայում, և դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում:

XS
SM
MD
LG