Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վարչապետն ու ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը Բաքվում քննարկել են համագործակցության հարցեր


Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը երեկ Բաքվում ընդունել է Ռուսաստանի Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Ալեքսանդր Կուրենկովին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանն ընդգծվել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը, քննարկվել արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ադրբեջանա-ռուսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։

XS
SM
MD
LG