Կիրակի օրը Լուվրում առողջ սննդի երկու ակտիվիստներ դդումի ապուր են շփել Մոնա Լիզայի վրա։
«Ի՞նչն է ավելի կարևոր՝ արվե՞ստը, թե՞ առողջ, էկոլոգիապես մաքուր սնունդը»,- ասել են նրանք՝ կանգնելով դիմանկարի դիմաց։
Իրավախախտները բերման են ենթարկվել։ Սրահը մեկ ժամ փակվելուց հետո վերաբացվել է այցելուների համար։
Զրահակայուն ապակով պաշտպանված Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը չի վնասվել։ Ապուրը ծորացել է ապակու վրայով։
Սա Մոնա Լիզայի դեմ առաջին վանդալիզմը չէ։ 1956 թվականին Բոլիվիայից եկած այցելուն քար էր նետել դիմանկարի վրա՝ վնասելով Մոնա Լիզայի ձախ արմունկը, որից հետո նկարի դիմաց պաշտպանական ապակի էր դրվել։ 2005 թվականին այն փոխարինվել էր զրահակայուն ապակիով։ Անցած տարի ամռանը մի տղամարդ նկարի վրա կրեմով թխվածք էր նետել, ասելով, թե նկարիչները բավարար ուշադրություն չեն դարձնում մոլորակին։