Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ռայիսին քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը


Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեպ Թայիփ Էրդողանն ու Էբրահիմ Ռայիսին այսօր Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում այլ խնդիրների հետ մեկտեղ, քննարկել են նաև Հարավային Կովկասում տիրող կացությունը, հաղորդում է Թուրքիայի պետական հեռուստատեսությունը։

«Կողմերը քննարկել են նաև Գազայում ծավալվող իրադարձությունները և սիրիական կարգավորման ընթացքը», - նշում է լրատվամիջոցը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների ավարտին Էրդողանը հայտարարել է, որ ինքը և Իրանի նախագահը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը 30 միլիարդ դոլարի հասցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG