Մատչելիության հղումներ

Ռայիսիի հետաձգված այցն Անկարա կարող է տեղի ունենալ հունվարի 24-ին


Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էբրահիմ Ռայիսին առաջիկա բանակցություններում կքննարկեն Գազայում հրադադարի հասնելու և պատանդների ազատ արձակման քայլերը, հաղորդում է Report-ը՝ վկայակոչելով Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

Իրանի նախագահի կրկնակի հետաձգված այցը Թուրքիա կարող է տեղի ունենալ հունվարի 24-ին։

«Առաջնորդները կքննարկեն հրադադարի հասնելու և պատանդների ազատ արձակմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Իրանի նախագահի այցը Թուրքիա նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն այն հետաձգվեց՝ «երկու երկրների արտգործնախարարների գրաֆիկների պատճառով»․ այդ ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում էր Նյու Յորքում՝ Գազայի հարցով մահմեդական երկրների «կոնտակտային խմբի» կազմում:

Ավելի ուշ հաղորդվեց, որ Ռայիսին Անկարա կմեկնի հունվարի 4-ին, սակայն այդ այցն էլ չեղարկվեց՝ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած պայթյուններից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG