Մատչելիության հղումներ

Պայթյուններ Իրանում, կան տասնյակ զոհեր


Իրան - Քասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված միջոցառումը Քերման քաղաքում, 3-ը հունվարի, 2024թ.
Իրան - Քասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված միջոցառումը Քերման քաղաքում, 3-ը հունվարի, 2024թ.

Իրանական պետական լրատվամիջոցները հայտնում են երկու պայթյունի մասին, որոնց հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ։ AFP-ն, վկայակոչելով Իրանի պաշտոնական աղբյուրները, հայտնում է 53 զոհի և 71 վիրավորի մասին։

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Քերման քաղաքում՝ 2020 թվականի հունվարին Բաղդադի մերձակայքում ամերիկյան ուժերի օդային հարձակման հետևանքով սպանված իրանական «Քուդս» ստորաբաժանման նախկին հրամանատար Քասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:

Քերմանի փոխնահանգապետ Ռահման Ջալալին հարձակումը «ահաբեկչություն» է որակել՝ չմանրամասնելով, թե ովքեր են կանգնած պայթյունների հետևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG