Մատչելիության հղումներ

Ռայիսին Թուրքիա կայցելի հավանաբար հունվարի սկզբին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի Թուրքիա, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ եթե չնախատեսված իրադարձություններ տեղի չունենան, Իրանի ղեկավարի այցը Թուրքիա կկայանա հունվարի 4-ին։

Այցի օրակարգում, մասնավորապես, լինելու են ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների հարցեր։

Դեռ նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր Անկարայում հայտարարել, որ մոտ ապագայում Ռայիսին կացելի Թուրքիա։

XS
SM
MD
LG