Մատչելիության հղումներ

Միրզոյանը Վիեննայում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 20-21-ը Վիեննայում հանդիպել է Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպաններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Ըստ Հայաստանի քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը նախ ելույթ է ունեցել, ապա դիվանագետները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, խաղաղության օրակարգին, մարտահրավերներին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

XS
SM
MD
LG