Մյուխենի օդանավակայանում հունվարի 17-ին մաքսավորները տուգանել են Հոլիվուդյան կինոաստղ, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին։
Մաքսավորները պնդել են, որ նա պետք է հայտարարագրեր ուղեբեռի մեջ հայտնաբերված թանկարժեք ժամացույցը։
20 հազար դոլար գնահատվող բրենդային ժամացույցը պատրաստվել է հատուկ Շվարցենեգերի համար։
Նա պարզաբանել է, որ Մյունխենով մեկնում է Ավստրիա` կլիմայի հարցերով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով և մտադիր է ժամացույցը վաճառքի հանել բարեգործական աճուրդում
Ըստ գերմանական Bild պարբերականի՝ մաքսավորները Շվարցենեգերին 3 ժամ պահել են և ի վերջո 35 հազար եվրո տուգանելուց հետո նրան բաց են թողել։