Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները, հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Ըստ խոսնակի, շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում Տեր-Պոտրոյանն ու Մեհդի Սոբհանին անդրադարձել են նաև հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացման հարցերի։