Մատչելիության հղումներ

Նոր ահաբեկչական հարձակում Իսրայելում


Այսօր կեսօրին Թել-Ավիվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռանաան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 18-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ` հարձակման հեղինակը պաղեստինյան Հեբրոն քաղաքի 24-ամյա բնակիչ Ահմեդ Զիդաթն է, որը ձերբակալվել է հարձակման վայրում։

Զիդաթը ժամանել է Ռանաանի կենտրոնական թաղամասեր՝ դանակահարելով պատահական անցորդներին, ապա, երեք անգամ փոխելով մեքենաները, վրաերթի է ենթարկել ևս մի քանի հոգու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG