Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է 77 քուրդ զինյալների ոչնչացման մասին


Վերջին երեք օրերին Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում ձեռնարկված գործողությունների ընթացքում թուրքական բանակը յոթ տասնյակից ավելի քուրդ զինյալների է սպանել, այսօր Անկարայում կայացած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Իրաքի և Սիրիայի հյուսիսում ձեռնարկված օդային գործողությունների արդյունքում ահաբեկչական կազմակերպությանը պատկանող 78 թիրախ է ոչնչացվել, այդ թվում՝ ապաստարաններ և նավթային օբյեկտներ։ Հունվարի 12-ից ի վեր ձեռնարկվող այս գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ 77 ահաբեկիչ է սպանվել», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Անկարան քրդական օբյեկտների ռմբակոծությունը վերսկսեց Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայաններից մեկի վրա կատարված հարձակումից հետո։ Դրա հետևանքով 9 թուրք զինվորականներ էին զոհվել։ Թուրքիայի իշխանությունների պնդմամբ՝ հարձակումն իրականացրել էին Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG