Մատչելիության հղումներ

«Իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է օգնել խաղաղության հաստատմանը»․ Բաքուն՝ Փարիզին


«Մեր տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է օգնել խաղաղության հաստատմանը», - X-ի իր էջում գրել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան՝ արձագանքելով ֆրանսիական Le Figaro թերթում հրապարակված «Բաքվի կողմից Ֆրանսիային վարկաբեկելու նպատակով լայնածավալ հարձակում» վերտառությամբ հոդվածին։

«Դուք շարունակում եք գործել այնպես, կարծես չգիտեք, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս։ Տարածաշրջանում երկար ժամանակ անց առաջին անգամ հնարավոր է արդար և կայուն խաղաղություն։ Աշխարհին ճշմարտություն է պետք, ոչ թե կեղծ պատմություններ»,- գրել է Աբդուլաևան։

Le Figaro-ն, մասնավորապես, գրել է, որ կովկասյան երկիրն՝ ավտոկրատ Իլիամ Ալիևի գլխավորությամբ, մեծացնում է իր տեղեկատվական մանիպուլյացիաները՝ վարկաբեկելու Փարիզի հեղինակությունը, որը նա չի կարողանում ընդունել հայերին աջակցելու համար:

Le Figaro-ն ընդգծել է, որ Բաքուն վհուկների որս է սկսել Ֆրանսիայի դեմ՝ հիշեցնելով Բաքվում լրտեսության կասկածով ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանի կալանքը։ Ֆրանսիան «կամայական» է որակել Ռայանի կալանքը, ի պատասխան՝ Բաքուն Փարիզին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ և կոչ արել դադարեցնել այդ քայլերը։

Փարիզի և Բաքվի միջև դիվանագիտական լարվածությունը սրվել է անցած ամիս, երբ Ադրբեջանի իշխանությունները երկրից արտաքսեցին երկու ֆրանսիացի դիվանագետների։ Ի պատասխան՝ Ֆրանսիան իր հերթին արտաքսեց ադրբեջանական դեսպանատան երկու աշխատակիցների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG