Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքով


Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

Օրեր շարունակված լռությունից հետո Բաքուն այսօր հաստատեց, որ Ադրբեջանում ֆրանսիացի գործարար է ձերբակալվել լրտեսության կասկածանքով։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լելյա Աբդուլաևան Reuters-ին ասել է, որ ձերբակալվածը Մարտին Ռայանն է, որը նախնական կալանքի տակ է չորս ամսով, այլ մանրամասներ Բաքուն չի բացահայտում։

Թեև ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, ֆրանսիական կողմը մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել, արտգործնախարարությունը Reuters-ի հարցմանն այսօր էլ չի պատասխանել։

Փարիզի և Բաքվի միջև կապերը սրվել են վերջին ամիսներին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի ռազմական հարձակումից ու Ղարաբաղի հայաթափումից հետո։

Մինչ այս՝ դեկտեմբերի 26-ին էլ Բաքուն արտաքսել էր երկու ֆրանսիացի դիվանագետների՝ պատճառաբանելով, որ ապօրինի գործունեությամբ են զբաղվել, որն «անհամատեղելի է եղել նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ»: Թե կոնկրետ ովքեր էին այդ դիվանագետները, ինչ պաշտոններ էին զբաղեցնում և ինչ գործունեության համար են արտաքսվել, պաշտոնական Բաքուն չի բացահայտել։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG