Մատչելիության հղումներ

Փարիզն աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շուտափույթ վերականգնմանը


Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ

Փարիզը ողջունում է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը՝ հույս հայտնելով, որ դրական ազդանշանն առաջին քայլն է բանտարկյալների, պահվող անձանց և անհետ կորածների շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Միաժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնում խաղաղության համաձայնագրի շուրջ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերականգնմանը՝ Եվրամիության և Միացյալ նահանգների աջակցությամբ:

Փարիզը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:

XS
SM
MD
LG