Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանի վրա հարձակման հետևանքով 9 թուրք զինծառայող է զոհվել, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության պնդմամբ, հարձակումն իրականացրել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները։
Այս գործողությանն ի պատասխան՝ թուրքական օդուժն այսօր հարվածներ է հասցրել Իրաքի քրդաբնակ շրջաններին։
«Իրացնելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ամրագրված ինքնապաշտպանության իրավունքը՝ Թուրքիան հարվածներ է հասցրել Քանդիլի, Քարայի, Մեթինայի և Հակուրկի շրջաններում՝ առնվազն 29 ահաբեկիչ սպանելով», -X-ի պաշտոնական օգտահաշվում այսօր տեղեկարցել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։