Մատչելիության հղումներ

ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքը․ ՀՀ ԱԳՆ


Փետրվարի 1-ին ուժի մեջ կմտնի, Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում իր ուրույն տեղն ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։

Նախարարությունն ամփոփել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի 2023-ի այցերը Մերձավոր Արևելք, մասնավորապես, Եգիպտոս, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Բահրեյն:

2023-ին Հայաստանի անկախության շրջանում առաջին անգամ Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով նիստին, դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև, տարվա ընթացքում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Օմանի և Թունիսի հետ։ Բազմակողմ հարթակներում կայացել են նաև արտգործնախարարի հանդիպումները Հորդանանի, Լիբանանի, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների, Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների հետ:

XS
SM
MD
LG