Արաբական Միացյալ Էմիրություններ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը։
Մինչ այս մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը գործում էր միայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, իսկ նշյալ արձանագրությամբ ազատման պահանջը տարածվում է նաև սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ արձանագրությունն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո: