Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր երկրորդ անգամ ներում է շնորհել երկրի ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկուն և նրա տեղակալ Մաչեյ Վոնսիկին։
Տարիներ առաջ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով դատապարտված պաշտոնյաներին Դուդան ներում էր շնորհել դեռ 2015 թվականին։ Անցած տարեվերջին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում իշխանության եկած Դոնալդ Տուսկի կառավարությունը, սակայն, հայտարարում է, որ Դուդան ՆԳՆ նախկին ղեկավարներին ներում շնորհելու իրավունք չուներ։ Որպես հետևանք՝ Կամինսկու և Վոնսիկի դեմ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել էր, և շաբաթասկզբին նրանք ձերբակալվել էին նախագահական պալատի տարածքում։
«Ես նախկին պաշտոնյաներին ներում եմ շնորհում և պահանջում եմ, որ նրանք անհապաղ ազատ արձակվեն։ Ես այս քայլին եմ դիմում Լեհաստանում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով», - այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Անջեյ Դուդան։