Լեհ ֆերմերներն այսօր կրկին արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանին գտնվող խոշորագույն «Մեդիկա» անցակետը՝ երկրի կառավարությունից պահանջելով գրավոր երաշխիքներ տալ, որ գյուղատնտեսության ոլորտի հարկերը չեն ավելանա, իսկ կառավարության կողմից գյուղացիներին հատկացվող սուբսիդիաները կպահպանվեն։
Բողոքի ակցիաները մեկնարկել էին նախորդ տարեվերջին՝ ավարտվելով ակցիայի մասնակիցների և գյուղատնտեսության նախարարի բանավոր պայմանավորվածություններով։
Այժմ լեհ ֆերմերները պահանջում են դրանք ֆիքսել գրավոր համաձայնության տեսքով։