Մատչելիության հղումներ

Կիևը ենթարկվել է զանգվածային հարձակման

Լրացված

Անցած գիշեր Կիևը և հարակից շրջանները ենթարկվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների լայնածավալ հարձակման:

Դարնիցկիի շրջանում ԱԹՍ-ը բախվել է 24-հարկանի շենքի՝ վնասելով վերին հարկերը: Մեկ այլ անօդաչու թռչող սարքը բախվել է Դնեպրովսկիի շրջանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքի: Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է Սոլոմյանսկիի շրջանում գտնվող 18-հարկանի հանրակացարանի վնասման մասին:

Մոնիթորինգային ալիքները հաղորդել են, որ հարվածի հիմնական թիրախը եղել է Ուկրաինայի մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքը։

Հարձակման հետևանքով Կիևի գրեթե մեկ երրորդը մնացել է առանց ջեռուցման:

Կիևի մարզը նույնպես հարվածի տակ է հայտնվել: Մարզային վարչակազմը հայտնել է Բելոցերկովսկի շրջանում կնոջ մահվան և տղամարդու վիրավորման մասին: Վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկի խոսքով՝ Վիշգորոդ քաղաքում նույնպես կան տուժածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG