Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ տարի դեսպանատուն բացել Քաբուլում, հայտարարել է Արտգործնախարարությունը։ Որոշումը Միլի մեջլիսը ընդունել էր երեք տարի առաջ, ինչից հետո նախագահ Ալիևը նաև դեսպան էր նշանակել այդ երկրում։
Ղազախստանն էլ այսօր հայտարարեց, թե որոշել է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը հանել ահաբեկչական խմբավորումների ցանկից։ Արտգործնախարարության խոսնակը միաժամանակ նշել է, որ Աստանան կշարունակի հետևել Աֆղանստանի հարցով ՄԱԿ-ի որոշումներին ու բանաձևերին։
Թեև «Թալիբան»-ի գործունեությունը Ռուսաստանում արգեված է, Մոսկվան ողջունել է այդ քայլը, պնդելով, թե այն կօգնի Աֆղանստանին դուրս գալ մեկուսացումից ու կնպաստի տարածաշրջանային կայունությանը։