Մատչելիության հղումներ

Ավելացնում ենք ավտոբուսային գծերը, նաև ի հաշիվ կարմիր գծերի. Տիգրան Ավինյանը՝ թանկացման մասին


Տարեցտարի Երևանում անհատական ավտոմեքենաների քանակն էականորեն աճում է, և միջոցներ են պետք դա նվազեցնելու համար, ասուլիսին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով կարմիր գծերով կայանատեղիների տարեկան վճարը կենտրոնում 12 հազարից 160 հազար դարձնելու որոշման մասին։

Ըստ նրա՝ դրա համար զարգացնում են հանրային տրանսպորտը, ավելացնում են ավտոբուսային գծերը, նաև ի հաշիվ կարմիր գծերի, սահմանափակում են անհատական ավտոմեքենաների շարժը ևս։

Ընդդիմադիրները դեռ ավագանու նիստում քննադատել էին այս որոշումը՝ ասելով, որ կարմիր գծերի գումարն ավելացնելով Երևանի կենտրոնն ու Արաբկիրը մեքենաներից չեն բեռնաթափվի։

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին՝ դեմ չէին թանկացմանն ու կենտրոնի բեռնաթափմանը, բայց առաջարկել գոնե մեկ տարով հետաձգել նախագիծն ու նախ բարելավել հանրային տրանսպորտը, մարդկանց կենտրոն հասնելու այլընտրանք տրամադրել։

Տիգրան Ավինյանը, սակայն, այսօր էլ նշեց՝ տրանսպորտային ոլորտում, իր ձևակերպմամբ, բարեփոխումները շարունակվելու են։ Դրանց թվում Երևանի քաղաքապետն առանձնացրեց տոմսային միասնական համակարգի ներդրումը. - «Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է «մի քանի տեղ փոխող» տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, մեկ շաբաթվա, ամսվա, տարեկան տոմս և մեկ-երկու այլ տոմսերի տեսակներ, տրանսպորտից հաճախակի օգտվողը մեկանգամյա տոմս չի գնելու, բազմանգամյա օգտագործվող տոմս է գնելու»։

XS
SM
MD
LG