Մատչելիության հղումներ

Տոմսկի դատարանը 9 տարվա ազատազրկման դատապարտեց Նավալնու շտաբի նախկին ղեկավարին


Քսենյա Ֆադեևա, արխիվ
Քսենյա Ֆադեևա, արխիվ

Տոմսկի դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնու շտաբի նախկին ղեկավար, Տոմսկի ավագանու անդամ Քսենյա Ֆադեևային՝ ծայրահեղական խմբավորման գործունեությանը մասնակցելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով։

Մինչ այդ ազատազրկվել են նաև Նավալնու տեղական շտաբների մի շարք այլ ղեկավարներ ու աշխատակիցներ՝ պատերազմի մասին կեղծ լուրեր տարածելու, կամ՝ ծայրահեղականության մեղադրանքներով։

Ինքը՝ Նավալնին, ճաղերի ետևում է արդեն շուրջ երեք տարի, անցած օգոստոսին դատարանը է՛լ ավելի խստացրեց նրա պատիժը՝ դատապարտելով 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում։

Արևմուտքն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն այս գործերը շինծու և քաղաքական են որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG