Մատչելիության հղումներ

Կոպիրկին. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում, վերաձևակերպվում է


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկին, արխիվ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին՝ տեսնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում է, վերաձևակերպվում է։

«Մեզ անհանգստացնում է, որ այն, ինչ մենք անվանում ենք հավաքական Արևմուտք՝ ԱՄՆ, Եվրոպա, այս պահին, ցավոք սրտի, Ռուսաստանը հռչակել են իրենց ռազմավարական հակառակորդ կամ նույնիսկ թշնամի։ Մենք քաղաքականությունը դիտարկում ենք՝ կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ։ Եվ այս իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք, որ Արևմուտքի նպատակները դասավորված են այնպես, որ պայքար մղվի հենց Ռուսաստանի դեմ», - հայտարարել է ՌԴ դեսպանը:

Այս առումով, ըստ Կոպիրկինի, «այդ անհանգստությունը ՌԴ-ի կողմից, կարելի է ասել, հիմնավորվում է, բացատրելի է»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր նախօրեին հայտարարել, թե Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքականությունը:

XS
SM
MD
LG