Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ու Իրանի արտգործնախարար Երևանում քննարկել են տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր։
Ըստ հայկական կողմի՝ Արմեն Գրիգորյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել են նաև Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը:
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել երեկ։ Նա հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպումներից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ թե՛ վարչապետի, թե՛ արտգործնախարարի հետ հանդիպումներում անդրադարձ է կատարվել Թեհրանի դերակատարությանը Հարավային Կովկասում՝ որպես կայունության երաշխավորի։