Մատչելիության հղումներ

Ռուսական դպրոցներում վերականգնում են «Հայրենիքի պաշտպանության հիմունքներ» և «Աշխատանք» առարկաները


ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը
ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը

Հաջորդ ուսումնական տարուց Ռուսաստանի Դաշնության դպրոցներում վերստին կդասավանդեն «Աշխատանք» առարկան:

Ռուսաստանի կրթության նախարար Սերգեյ Կրավցովի խոսքով, արդեն ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները, և, մասնավորապես, դպրոցներում սկսել են կահավորել դասասենյակները։

«Նախագահն արդեն ստորագրել է օրենքը, վերադարձնում ենք «Աշխատանք» առարկան, աշխատանքային ուսուցումը վերականգնվում է հաջորդ ուսումնական տարվանից, սա շատ կարևոր է, մենք դրա համար ծրագրում ենք վերազինել մեր դասասենյակները»,- «Россия-24» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է կրթության նախարար Կրավցովը:

Նրա փոխանցմամբ, նախատեսվում է նաև համապատասխան ուսուցիչների, մասնավորապես, հատուկ ռազմական գործողության մասնակիցների վերապատրաստում։

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանում այդ նպատակով լուսավորության պետական համալսարանի հիման վրա ստեղծվել է ուսուցիչ-վետերանների և մարտիկների մասնագիտական վերապատրաստման կենտրոն։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով «Աշխատանքը» և «Հայրենիքի անվտանգության և պաշտպանության հիմունքները» առարկաները պարտադիր են դառնում ռուսական դպրոցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG