Մատչելիության հղումներ

Ռիգայում անհայտ անձն ուսումնական նռնակ է նետել բար, ուր BBC-ի ռուսական ծառայության երեկույթն էր


Ռիգա, Լատվիա, արխիվ
Ռիգա, Լատվիա, արխիվ

Ռիգայում անհայտ անձը ուսումնական նռնակ է նետել բար, որտեղ անցկացվում էր BBC-ի ռուսական ծառայության երեկույթը։

«Նովայա գազետա Եվրոպա»-ն, վկայակոչելով իրադարձությունների ականատեսին, գրում է, որ ժամը 23-ի դրությամբ բարում գրեթե ոչ մի այցելու չի մնացել, բացի լրագրողներից։ Այդ պահին մի տղամարդ բացել է հաստատության դուռը և RGD-5 ուսումնական նռնակ նետել դահլիճում կանգնածների ոտքերին։ Ըստ հրապարակման՝ տուժածներ չկան։

Տղամարդը մեքենայով փախել է, լրագրողները կարողացել են արձանագրել մեքենայի համարանիշը. BBC-ի աշխատակիցները կարծում են, որ հարձակումը կապված է իրենց մասնագիտական գործունեության հետ։

Մոսկովյան բյուրոն և հրատարակության աշխատակիցները ստիպված են եղել լքել Ռուսաստանը Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG