Ադլերի ճամբարից գնացքով Տյումենի մարզ վերադարձող բոլոր 125 դպրոցականները վարակվել են գրիպով։ Աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր ու երբ գնացքը դեկտեմբերի 20-ի երեկոյան հասել է Պենզայի շրջան, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են նրա մահը։
Անցած գիշերվա ընթացքում գնացքը ժամանել է Սարատովի մարզի Բալաշով քաղաք, որտեղ բոլոր 125 դպրոցականները բուժզննություն են անցել և գրիպի ախտորոշմամբ բոլորը հոսպիտալացվել են Սարատովի ինֆեկցիոն հիվանդանոց։ Նրանցից 45-ը բարձր ջերմություն ունեն, hայտնում է «Ռոսպոտրեբնադզորը»։