Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղը կայցելի Երևան


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վաղը կայցելի Երևան:

ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Տասմագամբետովը պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության, անվտանգության խորհուրդների քարտուղարների, ինչպես նաև կազմակերպության գագաթնաժողովի արդյունքները:

Վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում Ռուսաստանի գլխավորած կառույցների տարբեր նիստերի ու հանդիպումների, այդ թվում՝ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին:

Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, և Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանի Դաշնությանը, եղել է «զրո արձագանք»:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

XS
SM
MD
LG