Մատչելիության հղումներ

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն


Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ Գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ երեկ ԿԳՄՍ նախարարությունում համագործակցության հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և «Փիփլ Օֆ Ար»-ի տնօրեն Արման Նշանյանը:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և «Փիփլ Օֆ Ար»-ի տնօրեն Արման Նշանյանը:

«Ընդհանուր երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (Նեթֆլիքսի 8 մասանոց ֆիլմ), որոնք կնկարահանվեն Հայաստանում: Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին», - տեղեկացրել է Գաբրիելյանը։

«Փիփլ Օֆ Ար» ՍՊԸ-ի տնօրեն Արման Նշանյանն, ով ևս հուշագիրը ստորագրած կողմ է, նշել է, որ ֆիլմերի նկարահանման գործընթացում կներգրավվեն Հայաստանի ստեղծագործական բուհերի ուսանողներ՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս լինել ֆիլմարտադրական հրապարակում, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և կարողություններ։

Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ համագործակցությունը հնարավորություն կընձեռի ապահովելու Հայաստանի պատշաճ դիրքավորումը միջազգային կինոհարթակներում, այն ճանաչել որպես ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգ ունեցող երկիր, ինչը կխթանի օտարերկրյա կինոարտադրողների ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ։ Կողմերը կհամագործակցեն նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման և ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղություններով։

XS
SM
MD
LG