Մատչելիության հղումներ

Պուտինը զգուշացնում է Ֆինլանդիային


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Ֆինլանդիային «խնդիրների» մասին, որոնք չի հստակեցրել, և հայտնել է, որ հրահանգել է նոր ռազմական օկրուգ տեղակայել հյուսիսային այդ երկրին սահմանակից շրջաններում:

Ռուսական հեռուստատեսությամբ այսօր հեռարձակվելիք հարցազրույցում արված այդ մեկնաբանությունները հաջորդում են երկու պետությունների միջև լարվածության աճին՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի որոշման հետ:

Վերջերս Ֆինլանդիան ամբողջությամբ փակեց իր սահմանները Ռուսաստանի հետ: Հելսինկին պնդում է, որ Մոսկվան միտումնավոր քաջալերում է ապօրինի միգրանտներին, գլխավորապես՝ Մերձավոր Արևելքի երկրներից, զանգվածաբար հատելու սահմանը և ապաստան հայցելու Ֆինլանդիայում:

Ֆինլանդիան այս տարի դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամ պետությունը:

XS
SM
MD
LG