Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանին՝ երկու երկրների միջև սահմանային վերջին անցակետը փակելու մասին


Ֆինլանդիան այսօր պաշտոնապես տեղեկացրել է Ռուսաստանին երկու երկրների միջև սահմանային անցակետը նոյեմբերի 30-ից փակելու մասին։ Այս մասին այսօրվա բրիֆինգում հայտնել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Այսօր, նոյեմբերի 29-ին, Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից մեր երկիրը պաշտոնապես նոտա է ստացել, որը ռուսական կողմին իրազեկում է նոյեմբերի 30-ից ամենահյուսիսային անցակետը փակելու Ֆինլանդիայի իշխանությունների որոշման մասին։ Այդպիսով ռուս-ֆիննական սահմանին կփակվեն բոլոր անցակետերը»,- ասել է Զախարովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG